19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում տնտեսական միջավայրը փոքր-ինչ բարելավվել է, ու առաջիկայում ավելի կբարելավվի, ինչը կնպաստի ներդրումների աճին.ԱՄՀ

Երեւանում գտնվող Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը վերանայել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը դեպի նվազում: Նախկին` 4 %  կանխատեսումը իջեցվել է մինչեը 3.8 %: Առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը հայ լրագրողներին այսօր պարզաբանեց, որ Եվրոպայում սպասվում է տնտեսական անկում, ինչի հետեւանքով էլ կարծում են, որ Հայաստանում տնտեսական աճը կդանդաղի:

Նշենք, որ 2012 թ. պետբյուջեն պլանավորվել է` հիմքում ունենալով 4.2 % տնտեսական աճի կանխատեսում, հետեւաբար` ԱՄՀ-ի այդ ‘վատատեսությունը’  իրականություն դառնալու պարագայում կարող է բացասաբար անդրադառնալ պետական բյուջեի եկամուտների վրա:

Սակայն, որպես կանոն, ԱՄՀ-ն հաճախակի է վերանայում իր կանխատեսումները, ուստի չի բացառվում, որ 1-2 ամիս հետո ԱՄՀ-ի լավատեսությունը վերականգնվի:

Ընդհանուր առմամբ` ԱՄՀ ներկայացուցիչը գտնում է, որ Հայաստանում տնտեսական միջավայրը փոքր-ինչ բարելավվել է, ու առաջիկայում ավելի կբարելավվի, ինչը կնպաստի ներդրումների աճին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ