20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Օդի ջերմաստիճանն այս գիշեր կնվազի 5 աստիճանով

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի հյուսիս-արեւմտյան տեղումնաբեր ճակատի ելքով: Ամպամածությունը հեռանում է դեպի հարավ, այս գիշեր տեղումներ կպահպանվեն արեւելյան մարզերում, իսկ մարտի 28-ին մինչեւ կեսօր կդիտվեն արդեն միայն հարավ-արեւելյան շրջաններում:

Օդի ջերմաստիճանը պարզեցմամբ պայմանավորված հյուսիսային եւ կենտրոնական մարզերում այս գիշեր կտրուկ կնվազի` 5-7 աստիճանով: Արեւելյան շրջաններում գիշերային ժամերին նվազում չի դիտվի, քանի որ գիշերն այստեղ տեղումները դեռ կպահպանվեն, այստեղ կցրտի մարտի 28-ին ցերեկը եւ երեկոյան: Առանձին վայրերում, լեռներում, լեռնանցքներում հնարավոր է քամի, բուք 20-22մ/վ, ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին` մերկասառույց:

Մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների, արեւային եղանակ: Քամին 5-10մ/վ: Գիշերային ժամերին հնարավոր է մերկասառույց: Գիշերը կլինի -3-5, մարտի 28-ի ցերեկը +7+9, երեկոյան +4+6:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ