29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սարկոզին խոստացել է չհեռարձակել այն հեռուստաալիքները, որոնք կցուցադրեն թուլուզյան սպանությունների կադրերը

image_9063

Ֆրանսիայի նախագահի Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ իր երկիրը չի հեռարձակի այն բոլոր հեռուստաալիքները, որոնք կցուցադրեն թուլուզյան սպանությունները, տեղեկացնում է “AFP”-ը:

Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել “Ալ-Ջազիրա” հեռուստաալիքին, որը հրաժարվել է ցուցադրել ահաբեկիչ Մուհամեդ Մերայի մինի-ֆիլմը, որում նրա սպանություններն են նկարահանված: Քաթարյան հեռուստաընկերության փարիզյան գրասենյակում ֆիլմը հայտնվել է, ինչպես ոստիկանությունն է ենթադրում, ահաբեկչի հանցակցի ձեռքով: “Ալ- Ջազիրան” հաստատել է, որ ֆիլմն իր տրամադրության տակ է, սակայն հրաժարվել է այն ցուցադրել` ելնելով բարոյական նկատառումներից:

Առայժմ հայտնի չէ` ձայնագրությունը ուղարկվել է այլ հեռուստաընկերությունների, թե` ոչ:

Ահաբեկիչ Մուհամեդ Մերան սպանվեց մարտի 22-ին` ոստիկանական գործողության ժամանակ: Մահից առաջ նա ոստիկաններին հայտնել էր իր արարքի շարժառիթները, որոնք են  Աֆղանստանում ֆրանսիացիների ներկայությունը եւ Իսրայելի կողմից Գազայի մշտական ռմբակոծումը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ