25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աբովյանը 5 մլն դրամի կենդանի է վաճառել. Հրապարակ

Երեւանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Սահակ Աբովյանը “Հրապարակ”-ի հետ զրույցում  խոսոտովանել է, որ ժամանակին կենդանիներ վաճառել է, բայց դա բիզնես չէր:

“Ես այդ կենդանիները չեմ վաճառել ու գումարը գրպանս դրել, բոլորովին: էդ կենդանիները վաճառվել են, կան հիմնավոր փաստաթղթեր, ես ինքս կենդանիների բիզնեսին դեմ եմ, բայց աճեցնելու պայմաններում, երբ ունեցել ենք կենդանիների ավելցուկ, վաճառել ենք, հատկապես Կարմիր գրքում գրանցված էկզոտիկ կենդանիներ, գումարը մուտք ենք արել դրամարկղ:

Եթե ես վերարտադրություն չունենայի այգու, այգին չէր գոյատեւի: 2 տարում ընդամենը 4-5 մլն դրամի կենդանի է վաճառվել, ես դա բիզնես չեմ համարում”,-ասել է նա : Չնայած նախկին տնօրենին ազատել են` ասելով, որ նոր նշանակվողը մեծ ներդրումներ է անելու, սակայն մինչեւ օրս դրանք չեն երեւում:

“Նախ ներկա տնօրենի խոստացած միլիոնները չկան, իսկ այդ մուտքերը, որ շատացել են, “Վիվասելը”, մյուսներն օգնեցին, բացի այդ, տոմսերն են երեք անգամ թանկացրել: Ես չէի՞ կարող թանկացնել, բայց ուզում էի հասարակությանը մատչելի լիներ այգին:

Իմ ժամանակ մինչեւ 7 տարեկան երեխայի համար մուտքն անվճար էր, հիմա դարձրել են 2 տարեկան, այդ տարիքի երեխային այգի չեն բերում, ով ուներ` վճարում էր, ով էլ չուներ` անվճար էր մտնում: Իսկ վերջերս զինվորականների գումարը չի հերիքել, չեն թողել այգի մտնեն: Ո՞նց կարելի է զինվորի հետ էդ ձեւով վարվել: Լավ է, որ եկամուտը շատացել է, բայց պետք է ժողովրդի սոցիալական վիճակն էլ հաշվի առնել”, -ասել է Սահակ Աբովյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ