25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախագծում ֆրազաներ են ներկայացված, բայց չկա “շինարարություն” բառը. Հրանտ Բագրատյան

Էկոնոմիկայի ոլորտի եկող տարվա բյուջեի քննարկմանը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարց ուղղեց, թե էներգետիկայի ոլորտին նախատեսված  միջոցներից որքան գումար է նախատեսվում նոր ատոմակայանի շինարարությունը սկսելու համար:

Հրանտ Բագրատյանի խոսքով` նախագծում ինչ-որ “ֆրազաներ են ներկայացված”, բայց չկա շինարարություն բառը:

“Կոնկրետ ասեք` կառավարությունը ե՞րբ է սկսում նոր էներգաբլոկի շինարարությունը եւ դադարեցնում հնի շահագործումը”,-հարցադրում արեց Հրանտ Բագրատյանը եւ հավելեց, որ ինքը գիտի` ռեակտորի մետաղը հոգնում է, քանի որ հին ատոմակայանն ինքն է շահագործել:

Ի պատասխան Պավել Սաֆարյանն ասաց, թե ատոմակայանի շինարարության համար գումարներ նախատեսված չեն: Ֆինանսների փոխնախարարը հավելեց, թե չի կարող պատասխանել, ատոմակայանի ռեակտորը որքան կդիմանա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ