25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱԿ-ը սիրիական բանակին մեղադրում է երեխաների սպանության մեջ

Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Նավի Փիլայը մեղադրել է Սիրիայի իշխանություններին` կառավարական զորքերի կողմից երեխաներին որպես թիրախ ընտրելու մտածված քայլի համար, տեղեկացնում է ‘BBC”-ն:

Հանձնակատարն իր անհանգստությունն է հայտնել այն երեխաների ճակատագրի համար, ովքեր գտնվում են բանտարկության մեջ, ովքեր, նրա խոսքով, տանջանքների են ենթարկվում եւ անմարդկային պայմաններում  ապրում:

Փիլայը կարծում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի համար շատ հեշտ կլիներ վերջ տալ անչափահասների հանդեպ հանցանքներին, ինչպես նաեւ խաղաղ բնակչության ոչնչացմանը, եթե նա ընդամենը նման հրաման տար:

Նավի Փիլայն իր ելույթում նաեւ “վրեժխնդրություն” է կանխատեսել ալ-Ասադի համար:

Միաժամանակ արեւմտյան երկրները կասկածանքով են վերաբերվում սիրիկան իշխանությունների կողմից Քոֆի Անանի կարգավորման ծրագրին հավանություն տալուն: Ինչպես նշել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը` “Բաշար ալ-Ասադի մասին պետք է դատել ոչ թե խոսքով, այլ` գործով”. “Եթե նա իրոք ցանկանում է փակել Սիրիայի պատմության այս մռայլ էջը, նա կարող է անհապաղ հրամայել կառավարական ուժերին դադարեցնել քաղաքների ռմբակոծումը”:

Նման հայտարարությամբ հանդես են եկել նաեւ այլ արեւմտյան երկրներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ