23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Թող իրենք իրենց ՀԱԿ-ի ու ՀՀՇ-ի դարդը լացեն, 5 հոգով 7 երգ են երգում. ՀՀԿ

 ՛՛Մեզ մոտ արմատական ընդդիմություն դառնալը դարձել է քննադատությունների շարք, որքան բուռն քննադատենք, այնքան ավելի ընդդիմադիր կդառնանք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ խոսելով ՀԱԿ-ի մասին: Պատգամավորը նշեց, որ ՀԱԿ-ում կան խնդիրներ, և  երբ նա կողմնորոշվի նախագահական ընտրությունների հարցում, ու համախմբվի, քաղաքական դաշտն էլ ավելի պարզ կդառնա:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի արած հայտարարությունը, որ ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել բոլորի հետ, Սահակյանը քաղաքական սխալ է համարում: ՛՛ՀԱԿ-ն ու Արամ Մանուկյանը ունեին մեծ քաղաքական կապիտալ, սակայն կորցրին այն. քաղաքական թիմը չի կարող յուրաքանչյուրի հետ համագործակցել, նամանավանդ որ հիշենք, թե ամիսներ առաջ ինչպես էին խոսում նրանց մասին: Թող իրենք իրենց ՀԱԿ-ի ու ՀՀՇ-ի դարդը լացեն, հինգ հոգով յոթ երգ են երգում՛՛,-հավելեց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ