25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սուքիասյանի գործը կհասնի Եվրադատարան. փաստաբան

Աժ  նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Երեւանի թիվ 10 ընտրատարածքային ընտրական  հանձնաժողովի ընդունած որոշումը` նրան պատգամավորության թեկնածու գրանցելու մասին բողոքարկելու է վարչական դատարան: Ըստ Սուքիասյանի փաստաբան Արա Զոհրաբյանի, 3 օրվա ընթացքում վարչական դատարան է ներկայացվելու հայցադիմումը:

“Եթե ներպետական դատական ատյաններում հաջողության չհասնենք, կդիմենք Մարդու Իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան”,-լրագրողներին ասաց Զոհրաբյանը` ավելացնելով, որ նմանատիպ գործերը դատարանը արագ ընթացակարգով է քննում, եւ նրա վճիռը մտնում է օրինական ուժի մեջ` հրապարակման պահից:

Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում ձայների մեծամասնությամբ որոշվել էր մերժել մեծամասնական ընտրակարգով առաջադրված Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը: Հանձնաժողովի անդամների կարծիքով Սուքիասյանի ներկայացրած փաստաթղթերը “թերի են կամ կեղծված”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ