25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պարսիկ զբոսաշրջիկին գրավելու հնարք. օրվա կադր

Մարտ ամսվա վերջին տասնօրյակում մայրաքաղաքի փողոցներում խմբերով կամ մենակ զբոսնող իրանցիներ տեսնելը վաղուց արդեն սովորական է դարձել:

Այս օրերին հարեւան երկրի քաղաքացիները բառիս ուղիղ իմաստով գրավել են Երեւանը` նրանք նշում են մուսուլմանների կարեւորագույն եւ սիրված տոներից մեկը` Նովրուզ Բայրամը:

Նրանք ամենուր են` ժամանցի վայրերում, սուպերմարկետներում, երթուղայիններում, խանութներում:

Henaran.am-ի ֆոտոխցիկը մի ուշագրավ պաստառ է ֆիքսել մայրքաղաքի հագուստի խանութներից մեկի վրա:

Ամենայն հավանականությամբ, պարսիկ զբոսաշրջիկներին գրավելու նպատակով , խանութը պարսկերենով շնորհավորում էր նրանց Նոր տարին:

Հետաքրքրվեցինք, գուցե հատուկ զեղչեր է՞լ կան հյուրերի համար: Խանութի աշխատողները մեզ ասացին, որ պարզապես որոշել են տոնը շնորհավորել եւ հաճելին մատուցել, իսկ հատուկ զեղչեր չեն սահմանել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ