20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թովմասյանն ամենակարող նախարար չէ. Հովհաննես Սահակյան

՛՛Առնվազն պետք է կույր լինել, որ չգնահատել նրա նախարար դառնալուց հետո այդ ոլորտում արված բարեփոխումները՛՛,-այսօր ասուլիսում, անդրադառնալով Արադարադատության նախարարին ու քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցող վերջին գործընթացներին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նրա խոսքով՝ Հրայր Թովմասյանի շնորհիվ բարեփումներ են կատարվել նաև բանկերում, պետական ռեգիստրում: Սահակյանը չհերքեց, որ խնդիրներ կան, սակայն դրանց լուծումը ժամանակի հարց է: ՛՛Թովմասյանն ամենակարող նախարարը չէ, ով կարող է մեկ գրիչի հարվածով դա վերացնել: Կան բազում խնդիրներ քրեակատարողական հիմնարկներում, բայց դրանք լուծելու համար ժամանակ է պետք, անհրաժեշտ է նաև բարի խոսք՛՛,-նկատեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է Եվրոդատարանում Հայաստանի ունեցած պարտություններին և գումար փոխհատուցելուն, ապա, Սահակյանը նշեց, որ դա ցանկալի երևույթ չէ և ոչ ոք էլ չէր ցանկանա այդ գումարները վճարել, սակայն առաջիկա փոփոխությունները կլուծեն նաև այս խնդիրը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ