23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Խաչատուր Քոքոբելյանը կղեվակարի “ժառանգության” շտաբը

“Ժառանգության” համամասնական ցուցակի առաջատար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտարարեց մայիսի 6-ին տեղի ունենալիք ԱԺ ընտրությունների նախընտրական շտաբի ձեւավորման մասին: Այն տեղակայվելու է Բաղրամյան պողոտայի եւ Մոսկովյան փողոցի հատման վայրում` Մոսկովյան 31, տարածք 172 հասցեում:

Շտաբի պետ է նշանակվել Խաչատուր Քոքոբելյանը, տեղակալներ` Գեւորգ Կալենչյանը եւ Հովհաննես Ղազարյանը: Քաղաքական խորհրդականներն են Կարապետ Ռուբինյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Ռուբեն Հակոբյանը, նախընտրական ծրագրի պատասխանատուն` Ստեփան Սաֆարյանը, մամուլի խոսնակը` Հովսեփ Խուրշուդյանը: ԿԸՀ-ում “Ժառանգության” ներկայացուցիչը կլինի Արմեն Թորոսյանը, կամավորականների աշխատանքի համակարգողները` Անուշ Սեդրակյանն ու Սուսաննա Բարխուդարյանը:

Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են “Ժառանգության” լրատվական ծառայությունից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ