28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամեն էշության մի հավատացեք … ընտրել աշխատա՞նքը, թե՞ կուսակցությունը

image_9000

ՀՅԴ  ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունները, որ ՀՅԴ Կապանի “Արամ Մանուկյան” կոմիտեն պառակտվել է երկու մասի: Թիվ 38 ընտրատարածքում առաջադրված թեկնածուների թվում է նաեւ Աժ պատգամավոր, դաշնակցական Գագիկ Գեւորգյանը:

Այստեղ ֆավորիտ է համարվում Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին` հանրապետական պատգամավոր Վահե Հակոբյանը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՅԴ անդամներից շատերը աշխատում են կոմբինատում եւ նրա “արբանյակ” ձեռնարկություններում: Այսօր նրանք երկընտրանքի առաջ են կանգնած: Ընտրել կուսակցությո՞ւնը թե՞ աշխատանքը:

Նաեւ, Մաքսիմ Հակոբյանը տեղական ինքնակառավարման ընտրություններին սատարել էր դաշնակցական թեկնածու Արտուր Աթայանին, որն էլ ընտրվեց Կապանի քաղաքապետ: Ահա նաեւ այս հանգամանքը հաշվի առնելով` ՀՅԴ-ում կրքերը բորբոքվել են, եւ շատերը հնարավոր է լքեն ՀՅԴ-ն: “Հավատացնում եմ նման բան չկա, ոչ մի վեճ, կրքերի բորբոքում,  շիկացում չկա: Ամեն էշության չպետք է հավատալ”,-ասաց Սեյրանյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ