20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ծաղկափոշի,տիզ եւ շուն. ‘մեկնարկում է’ ալերգիաների շրջանը

Ալերգիաների ծաղկման շրջանը սկսվում է ապրիլի վերջերից, մայիսից եւ տեւում անգամ մինչեւ օգոստոս ամիսը: Հայաստանում ամենատարածված ալերգիաների պատճառը խոտերի խառնուրդներն են եւ հենց այդ սեզոնին արտահայտվում են ալերգիաների ախտանիշները՝ քթի փակվածություն, աչքերի փակվածություն, քոր, հոսք քթից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը:

Բժշկուհու վստահեցմամբ՝ մեր երկրում ծառերի նկատմամբ ալերգիան այնքան էլ տարածված չէ ,եւ հետազոտություններից պարզվել է, որ իրականում մոլախոտերն են պատճառ դառնում ալերգիաների, ավելի կոնկրետ՝ նրանց արտադրած ծաղկափոշին:

‘Բնապահպանական տեսանկյունից, ալերգիկ հիվանդների վրա շատ ազդում են մանր մասնիկները,որոնք ի վիճակի են շնչուղիներով ներթափանցել եւ հասնել փոքր բրոնխների մակարդակին ու լրացուցիչ գրգռվածություն առաջացնել արդեն ալերգիա ունեցողների մոտ: Իսկ բազմաթիվ ծառերի առկայությունը խոնավություն է առաջացնում, խոնավության դեպքում էլ այդ մասնիկները նստում են գետնին եւ մթնոլորտային աղտոտվածությունն այդպիսով նվազում է’:

Ալերգիայի ակտիվացման դեպքում Աստղիկ Բաղդասարյանը խորհուրդ է տալիս դիմել բժշկի՝ կանխարգելիչ բուժում ստանալու համար: Նրա խոսքով՝ Հայաստանում ամենից տարածված ալերգիայի տեսակներից է ալերգիկ րինիտը, որն ունեցողների 40%–ն ունի բրոնխիալ ասթմայի զարգացման ռիսկ:

‘2005թ. անցկացված հետազոտության տվյալներով 4000 երեխաների 10-12%–ն ունի ալերգիկ րինիտ’,- նշեց բժիշկը` հավելելով, որ ալերգիայի ամենատարածված երեք տեսակներն են  մոլախոտերի ծաղկափոշու ալերգիան, շան նկատմամբ  ալերգիաները  եւ  փոշու տզերից ալերգիաները:

Բժշկի խոսքով՝ ալերգիան ունի ժառանգական նախատրամադրվածություն: Եթե ծնողներից մեկն ալերգիա ունի, ապա հավանականությունը, որ երեխան եւս ալերգիա կունենա, 40% է, եթե երկու ծնողներն ունեն, ապա՝ 70%:Եթե անգամ ծնողներից ոչ մեկը չունի ալերգիկ հիվանդություն, ապա 20% հավանականություն կա, որ երեխան ունենա ալերգիկ հիվանդություն: Թե ինչով է սա պայմանավորված, ալերգաբանն ասաց, որ դեռ բացահայտված չէ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ