20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՀ նախագահի կողմից երիտասարդ գիտնականներին տրամադրած գումարը տեղ է հասնելու. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների խորհրդի  հետ, որոնց ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո, որպես հավելյալ աջակցություն պետության կողմից 100 մլն դրամ գումար էր հատկացվել:

Հիշեցնենք, որ 3 օր առաջ Հենարան մամուլի ակումբում երիտասարդ գիտնականները բարձրացրել էին գիտության ֆինասանվորման ավելացման հարցը:

Հանդիպման ընթացքում երիտասարդ գիտնականները ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հետ քննարկել են խորհրդի աշխատակարգը, որի շորւջ նրանք որոշակի անհամաձայնություններ ունեին: Աշխատակարգը ձեւավորվել է գիտնականների առաջարկությամբ, աշխատակարգի համաձայն գիտնականներն իրենք պետք է կատարեն գումարի բաշխումը:
Նախարարն  իր խոսքում նշել է. “Ցավալի է, որ  երիտասարդ գիտնականները, ովքեր հանրապետության նախագահի առջեւ ծրագիրն  իրականացնելու պատասխանատվություն են ստանձնել, եւ  ստացել այդ վստահությունը, այս պահին ինքնակազմակերպման բավարար մակարդակ չեն կարողանում դրսեւորել: Վստահ եմ, որ գումարը տեղ է հասնելու, թե  ինչպես, եւ աշխատանքային որ խմբի կողմից`  տեխնիկական խնդիր է”,- հանդիպման ժամանակ ընդգծել է Արմեն Աշոտյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երիտասարդ գիտնականների բոլոր վիճահարույց հարցերը, նախարարի եւ խորհրդակցության խմբի անդամների միջնորդությամբ կայացվել է վերջնական որոշում աշխատակարգի վերաբերյալ:Նախարարը հույս է հայտնել, որ երիտասարդ գիտնականները ի վիճակի կլինեն արագ տեմպերով կյանքի կոչել երիտասարդ գիտնականների աջակցության եւ գիտական ներուժի բացահայտման ծրագրերը:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ