20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանն իսկական բանտ է այն ազգերի համար, որոնք այդ երկրի բնիկներն են. թալիշների համայնքի առաջնորդ

Ադրբեջանի թալիշական համայնքի առաջնորդ Ֆահրադին Աբոսզոդան “Մեդիամաքս”-ին տված  հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե որքանով են այժմ  պաշտպանված ազգային փոքրամասնությունների իրավունքներն Ադրբեջանում:

Պաշտոնական Բաքուն մշտապես կրկնում է, որ երկրում որեւէ խնդիր չկա` կապված ազգային փոքրամասնությունների հետ եւ առկա են նրանց զարգացման համար բոլոր պայմանները: Աբոսզոդան նախ նշել է, որ ինչպես թալիշներին, այնպես էլ ավարներին, լեզգիներին եւ մյուսներին չի կարելի անվանել փոքրամասնություններ, քանի որ նրանք բոլորն էլ պետականաստեղծ ազգեր են: Նա հայտնել է, որ Ադրբեջանն իսկական բանտ է այն ազգերի համար, որոնք այդ երկրի բնիկներն են:

Անդրադառնալով Գուբայում վերջերս տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերին` նա համոզմունք է հայտնել, որ դա ընդամենը հերթական ապացույցն է այն փաստի, թե որքան կեղծ է “ազգային անվտանգությունն” Ադրբեջանում եւ “ազգային համաձայնությունը”, որի մասին այդքան սիրում են խոսել Իլհամ Ալիեւը եւ “նրան սպասարկող լրագրողները”:

“Եվրոպական իրավապաշտպան կազմակերությունների բազմաթիվ փաստաթղթերում խոսվում է այն մասին, որ արեւմտյան երկրները հասել են կոնսենսուսի Ադրբեջանի գործող վարչակարգի հետ կապված հարցերում: Առաջին հայացքից խոսվում է ազգային փոքրամասնությունների վիճակի մասին` ոչ այնքան հաճախ, որքան ցանկալի կլիներ: Մյուս կողմից, դրա կարիքը չկա էլ, քանի որ նրանք խոստովանում են, որ երկրում բնակիչները գտնվում են իրավազուրկ կարգավիճակում, այսինքն` դա ունի նաեւ ազգային երանգ:

Ոչ թուրքական ազգերը ազգային իրավազրկության պայմաններում, իշխանությունների բռնությունների մեջ տեսնում են նաեւ ազգային կոնտեքստ: Դա ամենեւին չի նշանակում, որ այսօր այդ խնդրի շուրջ այլ տեսակետներ չկան: Օրինակ` Ադրբեջանում Ռուսաստանի ներկայիս դեսպանը շարունակում է Մոսկվա ուղարկել զեկույցներ այն մասին, որ, իբր թե, Ադրբեջանում ազգային փոքրամասնությունները չեն ենթարկվում հետապնդման: Ստացվում է, որ ողջ աշխարհը գիտի այդ մասին, բացի մեր չարաբաստիկ դեսպանից,”-հայտնել է Աբոսզոդան:

Անդրադառնալով ԼՂՀ կարգավորման հարցին, թալիշական համայնքի ղեկավարը կարծիք է հայտնել, որ լուծումը կա եւ այն այնքան էլ “թաղված չէ”, որքան որ թվում է որոշ դիտորդների: “Մենք ինքներս պայքարում ենք մեր ժողովրդի իրավունքների համար, ուստի մեր կողմից ապերախտություն կլիներ չընդունել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է որոշի` ում հետ եւ ինչպես է ուզում ապրել,”-նշել է թալիշական համայնքի ղեկավարն` ընդգծելով, որ ինքը հայտնում է ողջ թալիշ ժողովրդի տեսակետը եւս:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ