19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք չէ սպասել ընտրությունների օրվան. ԱՄՆ դեսպան

‘Կարեւոր է այն, որ ազատ ընտրություններին  ուղղված  ջանքերը հիմա էլ սկսվեն,  պետք չէ  սպասել ընտրությունների օրվան: Մենք փորձում ենք գտնել այն  գործընկերներին  կառավարությունից,  նրանց համար անել այն, ինչ  կարող ենք, որ նրանք կարողանան ազատ,  արդար ընտրություններին ուղղված  իրենց ջանքերը կատարեն’ – այսօր նշեց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ՄԻՊ-ԱՄՆ ՄԶԳ փոխընմբռնման հուշագրի ստորագրման ժամանակ:

Նրա խոսքով` ԱՄՆ-ը ողջունում է բոլոր այն  հավաստիացումները, որոնք ամենաբարձր մակարդակներով են արվում: Ըստ դեսպանի, արդար ընտրություններ անցկացնելու համար իրենց դերակատարությունը պետք է ունենան ոչ միայն երկրի ղեկավարները, այլ նաեւ ընդդիմադիր ուժերը, լրագրողները, քաղաքացիական հասարակությունը, որպեսզի կառավարությունը կարողանա իրագործել իր խոստումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ