20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱԿ-ը ակնհայտ համագործակցության մեջ է իշխանության հետ. Ստյոպա Սաֆարյան

“Ես մինչ այս էլ կասկած էի հայտնել, որ ՀԱԿ-ն այս կամ այն  նկատառումներով առաջադրումների իր քարտեզով  ակնհայտորեն համագործակցության մեջ է  իշխանության հետ, եւ որոշ դեպքերում, կամա, թե ակամա, գործում է “Ժառանգության” թեկնածուների դեմ”,-այսօր  Henaran.am-ին ասաց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով  Aravot.am-ի այն  տեղեկությանը , որ “առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրումների ժամանակահատվածում դեմ առ դեմ հանդիպել են Էրեբունու նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանն ու Հայ ազգային կոնգրեսի համակիր, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդին՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը”:

Քննարկման առարկան, ըստ աղբյուրի,  եղել է այն, որ “Տիգրան Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը Մհեր Սեդրակյանի դեմ թիվ 13 ընտրատարածքում չի առաջադրի, իսկ Մհեր Սեդրակյանն էլ թիվ 12 ընտրատարածքում Տեր-Պետրոսյանին չի խանգարի”: Սեդրակյանը հանդիպման մասին տեղեկությունը Aravot.am-ի -ի հետ զրույցում հաստատել է:

Հիշեցնենք, որ թիվ 12 ընտրատարածքում Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդու դեմ “Ժառանգությունից” առաջադրվել է Անահիտ Բախշյանը:

“Սա ընդամենը մեկ ընտրատարածքի նկարագիր է: Եթե ՀԱԿ առաջնորդի եղբոր տղան,  կարծում եմ, ոչ ինքնագլուխ, նման պայմանավորվածությունների մեջ է մտնում, նշանակում է, որ այդպիսի պայմանավորվածությունները բացառված չեն շատ այլ ընտրատարածքներում”,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Henaran.am-ի հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ ճիշտ են այն տեսակետները, որ իրական պայքարն, այսուհանդերձ ընդդիմության եւ իշխանության ներսում է տեղի ունենում, Ստյոպա Սաֆարյանը հիշեց, որ մեկ ու կես տարի առաջ, երբ  ՀԱԿ-“Ժառանգություն” հարաբերություններում դեռեւս բախումնային դրվագներ չկային, ինքը կանխատեսել էր, որ եթե կուսակցությունների քաղաքական վարքագիծն այդպես  շարունակվի, ընտրական կոնֆլիկտը կլինի ընդդիմության եւ իշխանության ներսում:

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ այդ իրավիճակը, փաստորեն, հասունացել է եւ հուսաց, որ “Ժառանգությունը” իր ծրագրով թույլ  չի տա, որ պայքարը վերածվի ոչ իշխանության թեկնածուների եւ ընդդեմ որեւէ մեկի պայքարի, այլ հանուն այն Հայաստանի, որն ուզում են կառուցել:

Նա ասաց, որ “Ժառանգությունն” օրեր առաջ իրավիճակից ելքն առաջարկել էր, որը ՀԱԿ-ի կողմից մերժվել է: Henaran.am-ի հարցին` նշանակո՞ւմ է, որ այսուհետ “Ժառանգության” եւ ՀԱԿ-ի ճանապարհները բաժանվեցին, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց.”Մենք մեր ճանապարհը շեղելու ցանկություն չունենք եւ անկախ  նրանից մեր այդ ճանապարհը կփորձի փակել իշխանությունը, թե ՀԱԿ-ը, կստանա համարժեք պատասխան”:

Իսկ հարցին, թե  այս ամենից հետո ՀԱԿ-ի հետ համագործակցության եզրեր կլինե՞ն, պատգամավորը պատասխանեց, թե, եթե ՀՀԿ-ն  էլ առաջարկի ընտրակեղծիքների դեմ, օրինակ, արագ արձագանքման օպերատիվ խումբ ստեղծել, ինքն անձամբ կընդունի առաջարկը, ուստի, անկախ բոլոր փոխհրաձգություններից, ընտրությունների արդար ընթացքի հետ կապված ցանկացած առաջարկ ընդունելի կլինի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ