19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունը Կոտայքում էր

Այսօր Կոտայքի մարզում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստն սկսվել է Կոտայքի մարզի 2011 թ. և 2012 թ. հունվար-փետրվար ամիսների սոցիալ-տնտեսական իրավիճակի և իրականացվող ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հաշվետվությամբ։

Նշվել է, որ հաշվետու տարում սահմանված կարգով և ժամանակին իրականացվել է պետբյուջեից մարզային ենթակայության կազմակերպությունների համար նախատեսված ծախսերի ֆինանսավորումը և դրանց նպատակային օգտագործման հսկողությունը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ արտագնա նիստից առաջ ավանդական հարցում է անցկացվել նաև Կոտայքի մարզում, որտեղ արձանագրվել են հետևյալ առանձնահատկությունները. ‘Առաջինը պետք է նշենք, որ Կոտայքի մարզը միակն է, որը չունի արտաքին սահմաններ, և դա նաև ազդում է մեր քաղաքացիների սպասումների վրա։ Առաջին տեղում գործազրկության խնդիրն է։ Մարզպետը նույնպես իր հաշվետվության մեջ նշեց, որ Չարենցավանում, Նոր Հաճնում, Բյուրեղավանում, Հրազդանում, որոնք խոշոր արդյունաբերական կենտրոններ էին, Սովետական Միության փլուզումից հետո խոշոր գործարանները դադարեցրին իրենց աշխատանքը, և գործազրկությունը թիվ մեկ խնդիրը դարձավ մարզի համար։ Այսօր էլ մենք տեսնում ենք, որ ընտանեկան բյուջեների սպառման 35 տոկոսը հիմնականում սնունդն է, և սոցիալ-տնտեսական ցուցանիշներով Կոտայքի մարզն աչքի է ընկնում առաջին հերթին աղքատության բարձր մակարդակով, ինչը պայմանավորված է հենց այս առաջին հանգամանքով’,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ Կոտայքի մարզի երկրորդ առանձնահատկությունն այն է, որ քաղաքներից ամեն մեկն ունի իր յուրահատկությունը, և ներքին ինտեգրվածության աստիճանը բավական ցածր է։ Բնակչության չնչին մասն է առաջնահերթ ոլորտ համարում տուրիզմը։ Չնայած Գառնի, Գեղարդ, Ծաղկաձոր, տուրիստական բազմաթիվ օբյեկտներ մարզում կան, բնակչությունը մարզի ապագան տեսնում է առաջին հերթին աշխատատեղերի ստեղծման մեջ, բայց ոչ տուրիզմի ոլորտում։

‘Առաջնահերթությունները հետևյալ հերթականությամբ են գնահատում մարզի մեր քաղաքացիները։ Առաջին տեղը աշխատատեղերի ստեղծումն է, երկրորդ տեղում ճանապարհաշինարարությունը, երրորդ տեղում` գյուղի աջակցությունը, չորրորդ տեղում` առողջապահության ոլորտը։ Եվ միայն հինգերորդ տեղում է աշխատավարձի բարձրացման խնդիրը’,- նշեց վարչապետը։

Այս ամեից զատ, վարչապետը կառավարության անդամներին տեղեկացրեց, որ այն փոխնախարարները, որոնք մասնակցելու են քարոզչության գործընթացին, պետք է ապրիլի 1-ին արձակուրդի դիմում գրեն: Նրանք, ովքեր կցանկանան աշխատել, պետք է դուրս գան կուսակցությունների համամասնական ցուցակներից:

Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ