29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանությունը զգուշացնում է Մաշտոցի պուրակի ակտիվիստներին

image_8985

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել վաղը, մարտի 31-ին Մաշտոցի պուրակում նախատեսված ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ, որի մասին հայտարարել էին մի շարք բնապահպաններ։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ մարտի 31-ին, ժամը 13.00-ին, Մաշտոցի պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունները և մասնակիցների պահանջների հարկադրական կենսագործումը չեն պաշտպանվում հավաքների ազատությամբ:

Նշված ապօրինի գործողությունները կարող են որակվել որպես իրավախախտում և աոաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն:

Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ այդ տարածքում շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ կայացված վարչական ակտը կարող է վիճարկվել միայն դատական կարգով:

Այլ անձանց սահմանադրական իրավունքները սահմանափակող, այդ թվում՝ սեփականության իրավունքի իրացմանը խոչընդոտող և հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանը սպառնացող ցանկացած գործողություն դիտվելու է որպես սահմանված կարգի խախտում և օրենքով ամրագրված հիմքերի առկայության դեպքում կհանգեցնի հարկադրանքի կիրառման:

Ոստիկանությունը մեկ անգամ ևս հորդորում և պահանջում է զերծ մնալ հակաիրավական գործողություններ կատարելուց, սադրանքներից և իրավիճակի անհարկի սրումից:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ այսօր ոստիկանության ծառայողները Մաշտոցի պուրակի ակտիվիստներին զգուշացրել են իրենց հնարավոր գործողությունների հակաիրավական բնույթի և դրանից բխող հետևանքների մասին:

Հիշեցնենք, նախօրեին Մաշտոցի պուրակի ակտիվիստները “Քաղաքցիական ժողովի” անունից դիմել էին ոստիկանապետին բաց նամակով:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ