19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում ծխելու արդյունքում մահանում է տարեկան 3-4 հազար մարդ

Հայաստանում տարեկան 3-4 հազար մարդ մահանում է ծխելու հետեւանքով առաջացած հիվանդություններից, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Արտեմ Բազարճյանը:

‘’2009 թվականի տվյալներով՝ Հայաստանում ծխում է 16-ից բարձր տղամարդկանց 52-55 տոկոսը: Այս ցուցանիշը նախորդ տարիների համեմատ նվազել է. 1990 թվականին այն կազմել է 60 տոկոս: Հայաստանն աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը ծխելու ցուցանիշով,- ասաց նա` հավելելով, որ  Հայաստանում ծխող կանայք կազմում են 2-3 %, սակայն Երեւանում բնակվող կանանց` 30-55 տարեկանների շրջանում 7%-ը ծխող է

Ծխող կանանց թիվը Հայաստանում այս տարիներին չի ավելացել, պարզապես նրանք սկսել են ավելի բացահայտ ծխել: ‘’Հետազոտությունների արդյունքները վկայում են այն մասին, որ ծխախոտը կանանց համար հիմնականում ինքնահաստատվելու միջոց է’’,- ասաց մասնագետը:

Բանախոսի հավաստմամբ՝ ծխախոտի օգտագործումը առաջ է բերում մի շարք հիվանդություններ, որոնք ի հայտ են գալիս 10-15 տարի անց: ‘’Այդ հիվանդություններից հատկապես տարածված են թոքի քաղցկեղը եւ սրտանոթային հիվանդությունները, որոնցից մահանում է մարդկանց 50 տոկոսը, իսկ քաղցկեղից՝ 20 տոկոսը’’:

Բազարճյանը հավելեց, որ պասիվ ծխողները նույնպես գտնվում են ռիսկային խմբում: ‘’Երկրորդական ծուխը հատկապես վտանգավոր է երեխաների համար, քանի որ նրանք շնչում են ավելի արագ եւ հետեւաբար՝ ավելի արագ են ընկալում ծուխը’’:
Առողջապահության նախարարության աշխատակցի պնդմամբ՝ վերջին տարիներին ծխողների թվի նվազման միտում կա, սակայն հստակ թվեր դեռ հայտնի չեն:

Արտեմ Բազարճյանը նաեւ նշեց, որ հասարակական վայրերում ծխելու մասին օրենքում կան բացեր, եւ դրա պատճառով ծխողները  վնաս են հասցնում են չծխողների առողջությանը:

‘’Պետք է նշեմ, որ այժմ շատ ավելի քչացել են հասարակական վայրերում ծխելու դեպքերի խախտումները: Հիմա օրինակ երթուղայինների վարորդները շատ քիչ են ծխում, երբ ծխելու պահին ուղեւորը հորդորում է, որ վարորդը չծխի, նա դեն է գցում’’,- եզրափակեց Արտեմ Բազրաճյանը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ