19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Մաքուր ջուրը դատարանում կբողոքարկի ՏՄՊՊՀ որոշումը

“ՄԳԱ ՎՈԹԸՐ” ընկերությունը շնորհակալություն է հայտնում իր սպառողներին 9 տարիների վստահության եւ համագործակցության համար:  Մենք գնահատում եւ արժեւորում ենք այն ուղին, որն անցել ենք մեր սպառողի հետ, իրականացրել ենք առավելագույնը նրանց սպասումները արդարացնելու համար:

Ի պատասխան մամուլում տեղ գտած հրապարակումների` հարկ ենք համարում եւս մեկ անգամ  հայտարարել, որ “Մաքուր ջուր”-ը որևէ տեղ որևէ միջոցով երբևէ չի հայտարարել, որ իր կողմից առաջարկվող բնական աղբյուրի խմելու ջուրն ուղղակիորեն լեռնային աղբյուրից է, այլ ոչ թե աղբյուրից դուրս եկող և ջրամատակարարման ցանցով առաքվող:

Մեր Ընկերությունը հայտարարելով որ իր առաջարկած ջուրն բնական աղբյուրի խմելու ջուր է` այդպիսով մատնանշում է շշալցման ժամանակ օգտագործվող ջրի իրական ծագումը` այն է Գառնիի տարածքում բխող աղբյուրների ջուրը, որը մինչ շշալցվելը ենթարկվում է վերամշակման` համապատասխան խմելու ջրի ՀՀ եւ միջազգային չափանիշներին: Այդ տեղեկությունը միշտ բաց է եղել և միշտ փոխանցվել է մեր սպառողներին:

Տեղեկացնում ենք նաեւ, որ «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը պատրաստվում է դիմել դատարան, բողաքարկելու ՀՀ ՏՄՊՀՀ-ի 30.03.2012թ կայացրած որոշումը:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունում շշալցված բնական աղբյուրի խմելու ջրի վերաբերյալ տերմիններ և ցուցանիշներ (քիմիական կազմը) սահմանող ազգային ստանդարտներ չեն գործում: Այսպիսով ՙՄԳԱ Վոթըր՚ ՍՊ Ընկերությունը հումքային ջրի ծագման մասին միշտ տվել է ճշտգրիտ տեղեկություններ:

Այդ առիթից օգտվելով մեր ընկերության մրցակիցները` փորձում են գցել թյուրիմացության մեջ ոչ միայն մեր սպառողներին, այլ նաեւ ամբողջ հասարակությանը, օգտագործելով  բոլոր մեթոդները:

Կարեւորելով հետագա համագործակցությունը մեր սպառողների հետ` հատուկ շնորհակալություն ենք հայտնում հազարավոր հաճախորդներին, որ այս տարիների ընթացքում միասին ներդրում ունեցանք Միացյալ Ազգերի կազմակերպության Մանկական Ֆոնդի` UNICEF-ի “Հանուն նորածինների” առողջության ծրագրին եւ վստահ ենք, որ մենք համատեղ ջանքերով կշարունակենք բարձրացնել մեր երկրում հետծննդյան խնամքի մակարդակը, քանի որ յուրաքանչյուր շիշ “Մաքուր ջրից” հասույթ կշարունակվի փոխանցվել UNICEF-ին Հայաստանի ծննդատներին բուժսարքավորումներ ձեռքբերելու նպատակով:

Henaran.am-ին տեղեկացնում են “ՄԳԱ Վոթըր” ընկերությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ