18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանրահավաքը քարոզչական չէ. ՀԱԿ հանրահավաքը մեկնարկեց քարոզչությամբ

Քիչ առաջ Ազատության հրապարակում  մեկնարկեց ՀԱԿ հանրահավաքը: Հաղորդում է Henaran.am-ի թղթակցիը հաղորդում է, որ Ազատության հրապարակի հարթակում են ՀԱԿ առաջնորդ  Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ  Ստեփան Դեմիրճյանը, “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀԱԿ-ին անդամակցող քաղաքական ուժերի ղեկավարները: Հանրահավաքի մասնակիցներին ողջունեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը.

՛՛Հայաստանին տեր կանգնող քաղաքացիներ, Հայաստանը մտնում է նախընտրական փուլ, որը աննախադեպ լարված է լինելու, քանի որ երբեք չի եղել, որ խորհրդարանական ընտրությունները նախագահական ընտրությունների նախափուլ լինեին՛՛,- ասաց Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ այդ հանրահավաքը  քարոզչական  չէ, այլ տեղեկատվական, բայց չխուսափեց քարոզչությունից` անդրադարձավ ՀՀԿ ցուցակի` “տարբեր գործիքների, որոնք ապացուցեցին, որ ժողովրդի հետ կապ չունեն”:

Հանրահավաքին ՀԱԿ անդամները ժողովրդին են ներկայացնելու ՀԱԿ մեծամասնական ընտրակարգով ներկայացված 37 թեկնածուներին, որոնցից  հինգը, Արամ Մանուկյանի խոսքով, երիտասարդ են,  քանի որ քաղաքական դաշտը միշտ թարմացման անհրաժեշտություն ունի:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ