24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վաղը Երկիրը մեկ ժամով կմթնի

Շաբաթ օրը միլիոնավոր մարդիկ կմիանան մոլորակի ամենամասշտաբային ակցիային, որը կոչվում է “Երկրի ժամ“: Այն անց է կացվում Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հովանավորության ներքո: 147 երկրի բնակիչներ մեկ ժամով կանջատեն լույսն իրենց բնակարաններում եւ գրասենյակներում:

Համաձայնվելով մեկ ժամով խնայել էլեկտրաէներգիան` մարդիկ իրենց սերն են արտահայտում մայր բնության հանդեպ: Ավանդաբար ակցիան անց է կացվում մարտ ամսվա վերջին շաբաթ օրը:

Այս ակցիան անցկացնելու գաղափարը պատկանում է ավստրալական “Sydney Morning Herald” թերթի աշխատակիցներին: 2007-ից ի վեր Սիդնեյը համարվում է ակցիայի մայրաքաղաք:

Հայաստանը եւս  ամեն տարի միանում է ակցիային: Վաղը տեղական ժամանակով 20.30-21.30-ը Երեւան, Վանաձոր եւ Կապան քաղաքներում կանջատվեն շենքերի, հրապարակների, առանձին հաստատությունների լուսավորությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ