20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱԿ-ի բանակը պատրաստ է հարձակման. հարթակից օծանելիքի հոտ էլ եկավ

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ՀԱԿ հանրահավաքում ելույթ ունենալով ասաց, որ ՀԱԿ-ի ՛՛բանակը՛՛ շարված է, եւ պատրաստ՝ հարձակման:

՛՛Թող չթվա, որ հիմա  անդորր է` դա անդորր է փոթորկից առաջ: Սա ճակատամարտ է: Իսկական քաղաքական թեժացումը դուք դեռ կտեսնեք՛՛,-հայտարարեց Զուրաբյանը, կոչ անելով ժողովրդին “ավելի  թեժացնել իրավիճակը”:

Արդեն ՀԱԿ շտաբի պետն ասաց, որ միացյալ ընդդիմությունն առաջադրել է թեկնածուներ բոլոր մեծամասնական ընտրատարածքներում:

՛՛Ամեն տեղամասում մենք կունենանք երկու վստահված անձ, մոտ 400 հազար մարդ կկարողանա Կոնգրեսի կողմից վերահսկել ընտրությունների ընթացքը: Բոլորը գործելու են հանուն փոփոխությունների: Միացյալ ընդդիմության նվաճումներին վերջիվերջո տեղի կտա նաեւ հեռուստաեթերը, եւ մենք կհասնենք մեր նպատակներին՛՛,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Արամ Սարգսյանն իր ելույթում հիշեց Մեծ Պահքը՝ ասելով՝ ՛՛Թող Մեծ Պահքի այս օրերին Աստված օրհնի մեզ եւ ի կատար ածի մեր ցանկությունները՛՛:

Արամ Մանուկյանը ամբիոնից ցույց տվեց մեկ շիշ օծանելիք եւ մուրաբա, ասելով. ՛՛Այսպիսի էժանագին օծանելիքով ու մուրաբաներով է փորձում ՕԵԿ-ը խաբել ժողովրդին: Այս ընտրությունները կլինեն սևի ու սպիտակի պայքար՛՛:

Այս պահին ելույթ է ունենում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ