25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Քայլի Մինոուգը իր կարիերայի 25-ամյակը կտոնի նոր “մասնագիտությամբ”

Նոր տարվա նախօրեին Սիդնեյում ավանդաբար անցկացվող հրավառության դիզայնով կզբաղվի երգչուհի Քայլի Մինոուգը:

Երգչուհու խոսքով` տոնական միջոցառումներին մասնակցելով` նա մտադիր է նշել իր երաժշտական կարիերայի 25-ամյակը: Իր առաջին` “Locomotion” սինգլը Մինոուգը թողարկել է 1987-ին:

Երգչուհու կարիերայի տարելիցի շրջանակներում  այլ միջոցառումներ եւս կկազմակերպվեն: Քայլին ձայնագրել է իր ամենահայտնի հիթերի նոր տարբերակները: Բացի այդ, նա արդեն մի քանի համերգների մասին է հայտարարել, որոնք ստացել են “K25 Anti Tour” անվանումը: Այդ ելույթների ընթացքում երգչուհին որոշել է ներկայացնել իր քիչ հայտնի երգերը: Շրջագայությունն սկսել է մարտի 2-րդ կեսին` Մելբուրնի համերգով:

Սիդնեյի հրավառությունը Նոր տարվա կարեւորագույն միջոցառումներից է: Ըստ որոշ տվյալների` 2010-ի դեկտեմբերի 1-ից 2011-ի հունվարի 1-ը հրավառությունը դիտելու է եկել գրեթե 1,5 մլն մարդ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ