25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երեւանի քաղքապետը գործարար կանանց կողքին է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված “Գործարար հայուհի” էքսպո-ցուցահանդեսի բացմանը: Քաղաքապետը բացման խոսքում շնորհավորել է գործարար կանանց գարնանային տոների առթիվ ու ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը բաց է համագործակցության համար:

“Մենք մեր ամբողջ թիմով պատրաստ ենք աջակցել, օգնել հայ կին գործարարներին և քաղաքապետարանի դռները միշտ բաց են նմանատիպ միջոցառումների համար: Համոզված եմ, որ գործարար կանայք, նաև քաղաքապետարանի  ռեսուրսն օգտագործելով, էլ ավելի կկայունացնեն, կամրապնդեն ու կզարգացնեն իրենց գործունեությունը”,- ասել է քաղաքապետը:

Այնուհետ Տարոն Մարգարյանը շրջել է ցուցասրահում և ծանոթացել բոլոր տաղավարներում ցուցադրվող ապրանքատեսակներին: Ցուցահանդեսին ներկայացված են արտադրող և ներկրող 60 ձեռնարկություններ ու ընկերություններ, որոնք ղեկավարում են կին գործարարներ:

Ցուցահանդեսը կազմակերպվել է կանանց գարնանային տոներ կապակցությամբ և բաց կլինի նաև ապրիլի 1-ին:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ