19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գարեգին Գաբրիելյանը կնշանակվի՞ Վովա Գասպարյանի փոխարեն

Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ, ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանը ազատվել է աշխատանքից եւ ուղարկվել ղ կադրերի ռեզերվ: Ինչպես պաշտպանության նախարարության մոտ կանգնած աղբյուրներն են փոխանցում Henaran.am-ին, չի բացառվում, որ նա նշանակվի ՀՀ պաշտպանության փոխնախարար:

Այսինքն նա նշանակվելու է ոստիկանապետ, ՊՆ նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի փոխարեն:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով  զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանը: Նրա փոխարեն նշանակվել է Ջեբրայիլի զինվորական հոսպիտալի պետը` Արամ Ասատուրյանը: Աշխատանքից ազատվել են նաեւ  ՊՆ Երեւանի կայազորի ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանը եւ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հարություն Ոփանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ