24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ճոպանը պոկվել է, վերելակն ընկել ցած

Ապրիլի 2-ին, ժամը 15.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 8 շենքում պոկվել է վերելակի մետաղաճոպանը, որի հետեւանքով վերելակը ընկել է ցած:

Նախնական տվյալներով` վերելակի մեջ գտնվել է մեկ մարդ: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղեկացվել են “1-03” եվ “1-02” ծառայությունների օպերատիվ հերթապահները:

Տեղում պարզվել է, որ “Շեն դեկոր” խանութի բեռնատար վերելակով շինարարական լաստաններ բարձրացնելիս` պատվանդանի դուրս մնացած հատվածը հպվել է վերելակի մուտքի վերին շրջանակին, որի հետեւանքով լաստանը շրջվել է,  աշխատակից` 1986 թ. ծնված Տիգրան Աջոյանի ոտքին: Փրկարարները Տ. Աջոյանին սրունքի կոտրվածքով դուրս են բերել վերելակից եւ տեղափոխել Միքայելյանի անվան հիվանդանոց:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ