19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եվրանեսթի ԽՎ-ի հանձնաժողովի նիստին ընդունվել է զեկույց` ժողովրդավարության խնդիրների վերաբերյալ

Բաքվում ընթացող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստին զեկույց է ընդունվել` “Ժողովրդավարության ապագա խնդիրները, ներառյալ Եվրոպայի խորհրդի եւ Արեւելյան համագործակցության երկրների անկախ եւ ազատ ԶԼՄ-ների հարցերը” թեմայով, հաղորդում է “Trend”-ը:

Հանձնաժողովի զեկույցի ընդունման ընթացքում մեծ նշանակություն է տրվել կոռուպցիայի դեմ պայքարին եւ լրատվամիջոցների զարգացմանը:

Հիշեցնենք, որ Բաքվում ընթացող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցում են 60 հոգուց բաղկացած Եվրամիության պատվիրակությունը, ինչպես նաեւ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի պատվիրակությունները: Հայաստանի պատվիրակությունը 11 հոգուց է բաղկացած:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ