18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանցիները չեն վստահում “Եվրատեսիլի” անվտանգությունն իսրայելական “Մոսսադին”

Պաշտոնական Բաքուն շտապել է հերքել ԶԼՄ-ներում հայտնված այն լուրը, ըստ որի “Եվրատեսիլ-2012” երգի մրցույթի անվտանգությունն ապահովելու է իսրայելական “Մոսսադ” հետախուզական ծառայությունը, տեղեկացնում է “Росбалт”-ը:

“Ադրբեջանը կարիք չունի օգտվել արտասահմանյան հատուկ ծառայությունների օգնությունից: “Եվրատեսիլի” անվտանգությունը կապահովեն ադրբեջանական հատուկ ծառայություններն ու իրավապաշտպան մարմինները,”-հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը:

Նա նաեւ հավելել է, որ “Մոսսադ”-ն Ադրբեջանում հատուկ կամ գաղտնի խումբ չունի, ինչպես նաեւ  հավաստիացրել, որ այն երկրների հետ, որոնց հետ համագործակցում է Ադրբեջանը, հարաբերությունները “թափանցիկ են եւ ուղղված չեն որեւէ պետության դեմ, հատկապես` Իրանի”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ