19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հոլիվուդյան գեղեցկուհիները` հարսանեկան զգեստով /ֆոտո/

dzhenifer_lopes_dzhessika_simpsonhilari_daff_viktoriya_bekhem1_kim_kardashyan“Vera Wang”-ի հարսանեկան զգեստներով ամուսնանալը լավ ավանդույթ է աստղերի համար, որը նաեւ լավ եկամուտ է բերում հենց Վերա Ուոնգին, քանի որ  հարսանեկան զգեստների ամենահայտնի դիզայներ Վերա Ուոնգին հաջողվեց Բեւեռլի Հիլզում 10 մլն դոլար արժողությամբ տուն ձեռք բերել:

“Vera Wang”-ի հարսանեկան զգեստներով ամուսնացել են շատ հայտնի գեղեցկուհիներ:

2001-ին  Ջենիֆեր Լոպեսն ամուսնացավ Քրիս Ջադի, իսկ 2004-ին` Մարկ էնթոնիի հետ: Տղամարդկանց նա դավաճանեց, իսկ հարսանեկան զգեստի ապրանքանիշին` ոչ:  Ամենահայտնի հարսնացուներից մեկը, ով կրկին գերադասել է “Vera Wang”-ի հարսանեկան զգեստ կրել, Վիկտորյա Բեքհեմն է: 1999-ին Դեյվիդ Բեքհեմի հետ ամուսնանալիս Վիկտորյան ընտրեց շքեղ շամպայնի երանգի հարսանեկան զգեստ` հենց այս դիզայներից:

Հայտնի հայազգի քույրեր Քիմ եւ Խլոե Քարդաշյանները եւս իրականցրել են իրենց երազանքը` պսակադրվելով “Vera Wang”-ի հարսանեկան զգեստներով:

“Vera Wang”-ի հարսանեկան զգեստների երկրպագուների թվում են նաեւ Ավրիլ Լավինը, Հիլարի Դաֆը, Ջեսիկա Սիմփսոնը, Մըրայա Քերին եւ այլ հայտնի կանայք:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ