20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ի վերջո նախկին տղամարդուն թույլատրել են մասնակցել “Միսս տիեզերք”-ին

Մոդել Ջենա Տալակովան, ով մի քանի տարի առաջ վիրահատության միջոցով փոխել է սեռը, հնարավորություն է ստացել մասնակցել “Միսս տիեզերք. Կանադա” գեղեցկության մրցույթին: Նման որոշում են ընդունել մրցույթի կազմակերպիչները, որոնք համարել են , որ 23-ամյա Ջենան համապատասխանում է բոլոր պահանջվող չափանիշներին:

Թե ինչ արձագանք է տվել նախկին “Միսս Վանկուվեր” Ջենան այս որոշմանը, դեռեւս հայտնի չէ: Նա եւ իր ներկայացուցիչը պատրաստվում են մամլո ասուլիս հրավիրել այդ առիթով:

Ջենայի անվան շուրջ սկանդալն սկսվեց մարտի վերջին, երբ մրցույթի կազմակերպիչները թույլ չտվեցին  նրան “Միսս տիեզերք”-ին  մասնակցել` պատճառաբանելով, որ աղջիկն իբր թե չի համապատասխանում մրցույթի չափանիշներին: Ջենան այդ ժամանակ հայտարարեց, որ դա խտրականություն է, քանի որ ինքը համոզված է, որ իրեն սեռափոխության պատճառով չեն թույլ տալիս մասնակցել մրցույթին:

Ավելի քան 20 հազար մարդ հանդես եկավ` ի աջակցություն Ջենայի: Նրանք օնլայն ստորագրություններ են հավաքել` պահանջելով, որ Ջենային թույլ տան ներկայացնել Կանադան “Միսս տիեզերք”-ում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ