29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ինքնաթիռը վայրէջք է կատարել` շնորհիվ 80-ամյա կնոջ

image_8826

Շնորհիվ ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի 80-ամյա բնակչուհու` փոքրիկ ինքնաթիռը, որով նա շրջագայում էր  81-ամյա ամուսնու հետ, վայրէջք է կատարել:

Այն բանից հետո, երբ ամուսինը, ով ղեկավարում էր ինքնաթիռը, կորցնում է գիտակցությունը, 80-ամյա կինը,  ռադիոյով օգնություն է կանչում: Նահանգի հյուսիս-արեւելքում գտնվող օդանավակայանից նրան օգնության է գալիս մեկ այլ ինքնաթիռ:

2-րդ ինքնաթիռի  օդաչուն  ցուցումներ է տվել ծեր կնոջը` միաժամանակ դիտելով, թե ինչ է կատարվում նրա ինքնաթիռի հետ, որի շարժիչներից մեկը դադարել է աշխատել վառելանյութի պակասության պատճառով: Դա հասկանալով` նրան խորհուրդ են տվել անմիջապես վայրէջք կատարել:

Ծեր կինը միայն մի քանի վնասվածք է ստացել, իսկ նրա ամուսնու մահվան մասին հայտնի է դարձել միայն նրան հիվանադանոց տեղափոխելուց հետո: Ամուսինների անունները լրատվամիջոցներում չեն նշվում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ