29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Վախը կա, ու դժվար թե անցնի … 50-ամյա գյուղապետի կրքի զոհը դարձած 14-ամյա աղջնակը տան բակից այն կողմ չի գնում

image_8818

Հարթաշենի գյուղապետ 50-ամյա Ազատ Ղուկասյանի կողմից սեռական բռնության ենթարկված 14-ամյա Ա.Պ.-ն արդեն մեկ ամիս է` դպրոց չի հաճախում: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց աղջկա հորեղբայր Գագիկ Պարոնյանը, անընդհատ կրկնում է որ վախենում է: “Բացատրում են, որ էդ աննորմալը բանտում ա, դուրս չի գալու, իրան չի կարա էլ բան անի, բայց վախում ա”,-ասաց Գ. Պարոնյանը: Նրա պատմելով, աղջիկը միայն իրենց տան բակն է դուրս գալիս:

“Դե սեփական տուն ա, դուրս ա գալիս մի քիչ հայաթում նստում, մեկ էլ մեր տուն ա գալիս, էն էլ ոչ մինակ”,-պատմեց հորեղբայրը: Հոգեբանը 2 անգամ է  այցելել աղջնակին: Այլ բնակավայր տեղափոխվել չի ուզում: “Դասընկերներն են մի քանիսը գալիս, խոսում, խոսեցնում, բայց վախը կա, ու դժվար թե անցնի…”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Պարոնյանը:

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին ոստիկանությունից, հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, քննչական մարմինը սպասում է դատա-բժշկական փորձաքննություններին:  Հիշեցնենք, որ  Ազատ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3 կետի հատկանիշներով (բռնաբարություն անչափահասի նկատմամբ), որը նախատեսում է ազատազրկում 4-ից 10 այցելելտարի ժամկետով:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ