28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրայր Թովմասյանը “ախպերացել” է ԴԱՀԿ-ի Միհրանի հետ. Հրապարակ

image_8815

Ըստ “Հրապարակ”-ի, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում հայտնի է իր արտոնյալ անկախ պահվածքով: Արդարադատության նախարարությունում նա իր ազդեցությամբ երկրորդ, եթե ոչ առաջին մարդն է:

Պատահական չէ, որ նախարար Հրայր Թովմասյանը նշանակվելու պահից որոշակի զգուշավորությամբ 1 վերաբերվել Միհրան Պողոսյանին: Դրա հիմքը նաեւ վերհուշն է նախկին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի մասին, որը պաշտոնանկ արվեց Միհրան Պողոսյանին գրավոր նկատողություն չտալու պատճառով:

Վերջերս մերձիշխանական վերնախավի կերուխումերից մեկի ժամանակ, որին ներկա է եղել նաեւ ԴԱՀԿ պետը, Հրայր Թովմասյանը խոստովանել է, որ իր պաշտոնը ստանձնելիս ամենաշատը Միհրանից է զգուշացել: Հետագայում, սակայն, համոզվել է, որ իր մտավախությունն իզուր էր, եւ համատեղ աշխատանքը եղբայրացրել է նրանց:

Հրայր Թովմասյանը համոզվել է, որ ԴԱՀԿ պետը գործի նվիրյալ է եւ իր ամենամոտ մարդկանցից է դարձել: Երկու բարձրաստիճան գործընկերների ջերմ հարաբերությունների գործնական ապացույցն այն է, որ նոտարների որակավորման վերջին քննության արդյունքներով` նախարարը պետական նոտար դարձրեց Միհրան Պողոսյանի զարմուհի Հայկուհի Հարությունյանին, որը նաեւ ԱԱԾ պետի տեղակալ Գրիգոր Հարությունյանի դուստրն է:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ