24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հարուստներ, ովքեր իրենց երեխաներին զրկել են ժառանգությունից /ֆոտո/

william baron hiltonBill GatesՀարուստները երբեմն գերադասում են, որ իրենց երեխաներն ինքնուրույն վաստակեն իրենց փողը եւ հարթեն իրենց ճանապարհը, ոչ թե օգտագործեն այն կապիտալը, որն ստեղծել են իրենց ծնողները  ծանր աշխատանքով: Սա հիմնականում բացառության դեպքեր են, սակայն ամեն դեպքում շատ հայտնի մարդիկ են հայտարարել, որ իրենց ունեցվածքը մտադիր են օգտագործել բարեգործական նպատակներով:

3 երեխաների հայր 82-ամյա Ուորեն Բաֆեթը, ով 47 մլրդ դոլարի ունեցվածքի սեփականատեր է, արդեն հայտարարել է, որ իր ունեցվածքի 89 տոկոսը նվիրաբերելու է կարիքավորներին: Իր երեխաներին նա ապահովում է այնքան գումարով, որով նրանք կարող են հոգալ իրենց կարիքները, սակայն բավական չէ, որպեսզի ընդհանրապես ոչնչով չզբաղվեն:

2 երեխաների հայր 71-ամյա Մայքլ Բլումբերգը` Նյու Յորքի քաղաքապետը, 19 մլրդ դոլարի ունեցվածքի սեփականատեր է: Նա մտադիր է իր ողջ կարողությունը բարեգործական նպատակների ծառայեցնել եւ կարծում է, որ երեխաներն իրենք պետք է վաստակեն իրենց փողը:

3 երեխաների հայր  57-ամյա Բիլ Գեյթսի կարողությունը գնահատվում է 59 մլրդ դոլար, որից նա երեխաներից յուրաքանչյուրին  հատկացնում է իր ունեցվածքի 0,02-ական տոկոսը: Չնայած դա էլ քիչ գումար չէ` յուրաքանչյուրին բաժին է հասնում 10 մլն դոլար:

2 երեխաների հայր 63-ամյա Ջին Սիմոնսը` լեգենդար “KISS” խմբի բասիստը, համոզված է, որ իր երեխաներն էլ պետք է վաստակեն իրենց գումարը նույնքան դժվարությամբ, որքան որ ինքը երիտասարդ ժամանակ:

8 երեխաների հայր` 85-ամյա Ուիլյամ Բարոն Հիլթոնը իր ունեցվածքի 97 տոկոսը նվիրաբերել է “Conrad N. Hilton Foundation” բարեգործական կազմակերպությանը: Նույն կերպ ժամանակին վարվել էր նրա հայրը, սակայն ինքը` Բարոնը, բողոքարկել էր կտակը եւ իրեն վերցրել հայրական ժառանգության զգալի մասը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ