20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Կլինի՞ ասել, կանանց մեծ մասը պոտենցիալ պոռնիկ են”… Ադիբեկյանը` “ղաչաղների” սովհարցումների մասին /վիդեո/

ՀՀ տարածքում 1650 չափահասների շրջանում անցկացված վերջին հարցումների տվյալներով` քաղաքական անցուդարձի` մասնավորապես ԱԺ գալիք ընտրությունների նկատմամբ չափահաս բնակիչների 26,5%-ն է հնարավորինս հետեւում ԱԺ առաջիկա  ընտրություններին, 37%-ը` կարեւոր իրադարձություններին, 11%-ը` չեն հետեւում, իսկ 25,5%-ին այն ընդհանրապես չի հետաքրքրում: Այս տվյալները հրապարակեց “Սոցիոմետր” անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը “Հենարան” մամուլի ակումբում:

Ըստ նրա, հետաքրքրվողների 29,9%-ը կարծում է, որ ընտրությունները կլինեն նախկինի պես` լուրջ խախտումներով, 27,3%-ը` կլինեն նախկինի պես` թեթեւ խախտումներով, 10,6%-ը` կլինեն ավելի արդար, բայց ոչ եվրոպական մակարդակի, 2,1%-ը կլինեն աննախադեպ բարձր մակարդակով եւ որակով, 4,5%-ը` դժվարացել են պատասխանել:

Միայն 70%-ն է մտադրված մասնակցելու ընտրություններին: Ընդ որում, այդ խումբն էլ բաժանվում է 3 մասի` լուրջ խախտումներով ընտրությունների ակնկալողները 40%, թեթեւ խախտումներով ընտրություններ ակնկալողները 36,6%, արդար եւ համեմատաբար արդար ընտրություններ ակնկալողները 17%:

Ընտրությունների հնարավոր մասնակիցների մոտ կեսը գիտի` ում է ձայն տալու, իսկ տատանվողներին ընտրախցիկի մոտ կարող են բերել հետեւյալ հանգամանքները. լավ քարոզը` 13,5%, լավ եղանակը` 5%, անձնական հարցի լուծումը` 4,8%, հատուկ վերաբերմունքը` 3%, լավ վճարը` 2,8%, գնալու հնարավորություն չեն ունենա` 10,3%: Այսպիսով, ընտրողների առավելագույն մասնակցողների 2/3-րդը գիտի` ում է տալիս իր ձայնը եւ վստահ է, որ իր ձայնը դրական դեր կունենա:

Ահարոն Ադիբեկյանը չգիտի, թե ինչու են ” ղաչաղները գալիս Հայաստան, ուսումնասիրություն անում եւ մենք էլ հավատում ենք դրան”: Մասնավորապես, սոցիոլոգը ուշադրություն հրավիրեց ԱՄՆ  ազգային դեմոկրատական ինստիտուտի կողմից Հայաստանի 1500 քաղաքացիների շրջանում անցկացված հարցմանը, որի արդյունքում  հարցվողների ընդամենը 12 տոկոսն է նշել, որ ակնկալում է արդարացի ընտրություններ: Այս մասին օրերս հայտարարել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:

Սոցիոլոգը համաձայն չէ այն տեսակետին, որ բոլորը օգտվում են ընտրակաշառքից կամ կա նման երեւույթ: “Ինձ եւ իմ ընտանիքին չեն առաջարկել, եւ կա մի խավ, որ դեբիլ չի, չի վաճառվում, նրանք հանուն գաղափարի են ընտրում”,-հայտարարեց Ադիբեկյանը` համեմատություն անելով կանանց հետ: “Կլինի՞ ասել, կանանց մեծ մասը պոտենցիալ պոռնիկ են”,-հարցրեց նա` պարզաբանելով, որ պետք չի բոլորին չափել նույն արշինով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ