25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

‘Գոնչո գլուխ, պիթեկանթրոպ պատգամավորներ եւ անձրեւոտ քաղաքական գլուխների’ …

՛՛Հայաստանը գտա անփոփոխ, անձրեւ էր գալիս քաղաքական գլուխների վրա՛՛,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես բնութագրեց նախընտրական Հայաստանը բանաստեղծ Արտեմ Հարությունյանը, ով երեք ամիս բացակայել էր Հայաստանից, քանի որ իր գրքի շնորհանդեսի հետ կապված աշխատանքային այցով պետք է գտնվեր ԱՄՆ-ում:

Նրա խոսքով՝ Հայաստանում քաղաքական կյանքը շատ դժվարությամբ է մաքրվում ու հստակեցվում:

՛՛Կալիֆորնիայի հայերը դժգոհ էին՝ թե ինչու ռեֆորմները Հայաստանում դանդաղ են կատարվում, իսկ ես ստիպված էի նրանց բացատրել, որ  մենք չհայտարարված պատերազմի մեջ ենք, մեր բանակին պահելու համար մեծ միջոցներ են հարկավոր՛՛,- ասաց բանաստեղծը՝ հավելելով, որ նախկինում աշխատելով ԼՂ ներկայացուցիչ Վաշինգտոնում, գիտի թե  ինչ խաղեր են խաղում Թուրքիան եւ Ադրբեջանը հայկական  տարածքները իրենց ձեռքը վերցնելու համար, հետեւաբար անհրաժեշտ է, որ սփյուռքն ու Հայաստանը միաբան լինեն:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Արտեմ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ  ԱԺ-ն ազգի խիղճն է:

՛՛Իհարկե կարեւոր է, որ գոնչո գլուխ մարդիկ քիչ ներթափանցեն խորհրդարան, քանի որ նրանք կրիմինալ օլիգարխներ են, որոնց գործունեությունը ստվեր է նետում խորհրդարանի հեղինակության վրա՛՛,- ասաց բանաստեղծը՝ հավելելով, որ շատ լավ կլիներ, որ պատգամավորների մեծ մասը հարգեր  հայոց լեզուն եւ “խոսեին հայերեն, այլ  ոչ թե հիշեցնեն նախնադարյան մարդուն՝ պիթեկանթրոպին” :

Ինչ վերաբերում է կուսակցությունների նախընտրական ցուցակներին, նա կարծիք արտահայտեց, որ մի տեսակ ՛՛թամաշայի՛՛ նման բան կար այդ ցուցակներում: Բանաստեղծը զուգահեռելով` հիշեց  իտալուհի Չիչոլինային /էրոտիկ ժանրի դերասանուհի եւ քաղաքական գործիչ/:

Բանաստեղծը հայտարարեց, որ դեմ է քաղաքականության ներսում խոշոր ընդհարումներին, քանի որ իր բնութագրմամբ՝ հայերին ուշի ուշով զննում են քառաժանիք Թուրքիան եւ եռաժանիք Ադրբեջանը:

՛՛Դեմ եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը խեղճ ու կրակ ամբոխին տանում ու բերում է: Իհարկե, դեմ չեմ ընդդիմությանը, բայց էդ խեղճ ու կրակ ժողովրդին այդքան տանել-բերել էլ պետք չէ, անհրաժեշտ է, որ  բանակցային մեթոդներով խնդիրները լուծվեն՛՛,- նշեց  բանախոսը:

Լրագրողների այն հարցին, կարեւոր է արդյոք, որ մտավորականները ներկայացված լինեն խորհրդարանում, Արտեմ Հարությունյանն ասաց, որ  գրողները խորհրդարանում անպայման պետք է լինեն, քանի որ  նրանք են ազգի աղը եւ ազգի ձայնը: Նա հավելեց նաեւ, որ սիրով կհամաձայներ աշխատել խորհրդարանում, սակայն առաջարկ դեռ չի ստացել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ