20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

‘Եթե մեկ ուրիշը լիներ իմ փոխարեն, վաղուց հրաժարական կտար’. ՄԻՊ

Մարդու իրավունքերի  պաշտպանն ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին է ուղարկել 2011 թվականի զեկույցը եւ հիշեցրել, որ այս գարնանային նստաշրջանում ԱԺ պատգամավորները պարտավոր են լսել այն: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  Մարդու իրավունքերի պաշտպան Կարեն Անդրեսյանը:

Նա հույս հայտնեց, որ զեկույցը գարնանային նստաշրջանի ընթացքում կդրվի ԱԺ պատգամավորների քննարկմանը: 2011-ի տարեկան զեկույցում խնդիրները դասակարգված են ըստ 25 պետական մարմինների գործունեության ոլորտների: Զեկույցի 25 բաժինները  արտացոլում են յուրաքնչյուր մարմնի  իրավասությունների  տիրույթում արձանագրված  բացթողումները ու թերացումները , որոնց հետեւանքով ոտնահարվել են մարդկանց իրավունքները:

Զեկույցում արտացոլված են նաեւ  յուրաքանչյուր գերատեսչության գործունեության արդյունքում արձանգրված դրական զարգացումները, որոնք նպաստել են իրավունքերի պաշտպանությանն ու իրացմանը: Զեկույցի 26-րդ  բաժինը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանի  եւ նրա աշխատակազմի գործունեությանը, ձեռքբերումներին եւ թերացումներին:

Անդրադառնալով այդ զեկույցի արձագանքներին, Կարեն Անդրեասյանն ասաց, որ զեկույցին առաջինը անդրադարձել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, ով տարակուսել էր խանութներում ժամկետանց սննդի առկայության փաստի անտեսման հետ կապված:

ՏՄՊՊՀ նախագահը նկատել էր, թե այդ մասով իրենք պատասխանատու չեն, ինչը Կարեն Անդրեասյանը անհեթեթություն համարեց: Բացի այդ, հանձնաժողովը որոշում է ընդունում մի ընկերությանը տուգանել ապրանքների համապատասխան չափորոշիչներին չհետեւելու համար, միեւնույն ժամանակ ապրանքը շուկայից չի պահանջում հանել, կրկին իր լիազորությունների մեջ չմտնելու պատճառաբանությամբ:

Հաջորդը, ըստ օմբուդսմենի, Դատախազության արձագանքն էր, կալանքի անգվածային կիրառման շուրջ: Դատախազությունից ՄԻՊ–ին խնդրել են պարզաբանում տալ եւ բերել կոնկերտ օրինակներ: ‘’Ինչ կապ ունի կոնկրետ օրինակը, եթե դա մասսայական է’’,- զարմացավ Կարեն Անդրեասյանը։

Խոսելով Ոստիկանության արձագանքի մասին՝ Կարեն Անդրեասյանն ասաց, որ այն համեմատաբար մեղմ էր եւ որ Ոստիկանությունն իր արձագանքում չի անդրադարձել ապօրինի ձեւով քաղաքացիներին ոստիկանական բաժանմունք հրավիրելու, նրանց նկատմամբ բռնություներ կիրառելու եւ անօրինական այլ գործողություններ իրականացնելու մասին՝ ՄԻՊ զեկույցում առաջ քաշված խնդիրներին։

Ըստ օմբուդսմենի՝ Ոստիկանությունն անդրադարձել է միայն անձնագրեր տրամադրելու խնդիրներին: Կարեն Անդրեասյանը, այդուհանդերձ, չընթերցեց այդ խնդրի վերաբերյալ Ոստիկանության պատասխանը, քանի որ հավատացրեց, որ այն անհասկանալի ձեւով է պատճառաբանված:

Անդրադառնալով ՄԻՊ զեկույցին Կրթության եւ գիտության նախարարության արձագանքին, որը նախարարությունն այն բնորոշել էր որպես ‘’ոչ մասնագիտական’’ օմբուդսմենը հայտարարեց, որ պարտադիր չէ մասնագետ լինել՝ հասկանալու համար, որ դպրոցներում կա կոռուպցիա, դրամահավաքություն եւ գրքերի վերնագրերում միայն կարելի է տառասխալներ գտնել, ինչն ակնհայտ է:

Օմբուդսմենի խոսքով` ինքն աշխատում է թաղային քաղաքականություն իրականացնող հասարակության մեջ,  ծայրահեղությունից ծայրահեղություն ընկած միջավայրում: Ըստ Կարեն Անդրեասյանի, եթե որեւէ մեկը լիներ իր փոխարեն, վաղուց հրաժարական կտար, բայց վստահեցրեց, որ հինգ տարի մնալու է, քանի որ ունի թիմ՝ ի դեմս հասարակական կազմակերպությունների:

Օմբուդսմենը վերջում հավելեց, որ ինքը հույս ուներ, թե այս զեկույցը, որտեղ բարձրաձայնվում է շուրջ 25 ոլորտների խնդիրները, աժիոտաժ կառաջացներ, հատկապես ընտրություններից առաջ, սակայն դրան զուգահեռ գիտակցում է, որ մեր հասարակությունը եւ հատկապես քաղաքական դաշտը ծայրահեղության մեջ է եւ ըստ նրա, այսօր ավելի շատ քննարկվում է, թե ով իր ձայնն ում է տալու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ