25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք մշտապես պատրաստ ենք աջակցել մեր բնակիչներին. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում ծանոթացել է Շենգավիթ վարչական շրջանում կատարվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին:

Քաղաքապետը նախ հանդիպել է Արշակունյաց փողոցի 30 և 32 բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ և ծանոթացել բակում ընթացող բարեկարգման աշխատանքների ընթացքին:

Տարոն Մարգարյանը վարչական շրջանի բնակիչների հետ շրջել ու ծանոթացել է “Հայրենիք” կինոթատրոնի հարակից գետնանցումում կատարված հիմնանորոգման աշխատանքներին: Երկար տարիներ անբարեկարգ մնացած գետնանցումն այսօր ամբողջությամբ նորոգված ու լուսավորված է և այսուհետ կծառայի իր նպատակին:

“Գնահատելով կատարված աշխատանքը` շատ կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրն իր հերթին պահպանի եղածը, որպեսզի օրվա ցանակացած պահի կարողանանք անվտանգ ու ապահով օգտվել գետնանցումից “,-նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին` բնակիչներն էլ իրենց հերթին խոստացել են հետևել ու մաքուր պահել տարածքը:

Մայիսի 9 փողոցի 51 հասցեի բակում շուտով կկառուցվի խաղահրապարակ, իսկ հատուկ ֆուտբոլասերների համար` այստեղ մեկնարկել են ժամանակակից փոքր ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքները: Բարեկարգվող բակից կօգտվեն ոչ միայն այս երկու, այլև հարակից շենքերի բնակիչները:

“Մենք մշտապես պատրաստ ենք հնարավորության սահանում աջակցել մեր բնակիչներին և ձեր կողմից բարձրացրած հարցերին ու խնդիրներին շուտափույթ լուծում տալ”,-նշել է Տարոն Մարգարյանը ևկարևորել բնակչության դերը քաղաքի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացման հարցում:

Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև Շևչենկոյի 7 հասցեում իրականացվող ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներին:

Կանաչապատ ու ծաղկապատ հանգստի գոտի կունենան նաև Գարեգին Նժդեհի փողոցի 16 և 18 շենքերի բնակիչները: Այդ նպատակով այժմ անցկացվում է ոռոգման ցանց, փոխվում են նաև եզրաքարերը: Զրուցելով բնակիչների հետ քաղաքապետը կոչ է արել անպայման մասնակցել բարեկարգմանը և առաջարկություններ ներկայացնել տարածքում նախատեսվող աշխատանքների վերաբերյալ, որպեսզի ապահովի հանգստի հարմարավետ գոտու ստեղծումը:

Շողակաթի այգին Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների ամենասիրված հանգստի գոտիներից մեկն է եղել և այս տարվա ծրագրով այն հիմնանորոգվում է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անցելության պահին այստեղ ընթանում էին ոռոգման ցանցի անցկացման հողային աշխատանքներ:

Հետագայում այգին կապահովի գիշերային լուսավորությամբ, կտեղադրվեն զրուցարաններ, նստարաններ, կգործարկվի նաև տարածքի շատրվանային ավազանը: Տարոն Մարգարյանը բնակիչներին հավաստացրել է, որ բարեկարգման աշխատանքների արդյունքները տեսանելի կլինեն շատ շուտով և տեղում հանձնարարել պատասխանտուներին` բարեկարգման աշխատանքներից հետո տարածքի պահպանման նպատակով շուրջօրյա հսկողություն սահմանել:

“Երևանն այն մեծ տունն է, որը մենք պետք է պահպանենք ու որի մասին հոգ տանենք մշտապես”,-նշել է քաղաքապետը: Լսելով բնակիչների բարձրացրած հարցերն ու առաջարկությունները` քաղաքապետն ընդգծել է, որ 2012 թվականին նախատեսված ծրագրերի շրջանակում անելիքները դեռ շատ են և վստահեցրել է նրանց, որ ժամանակի ընթացքում բոլոր խնդիրներն իրենց լուծումը կստանան:

“Առաջիկայում մեր աշխատանքները շարունակվելու են մի քանի ուղղություններով: Մեկ տարվա ընթացքում բոլոր բակերը բարեկարգել, ցավոք սրտի, չենք կարող հասցնել, սակայն կփորձենք անել առավելագույնը, որ մի քանի տարվա ընթացքում Շենգավիթի բոլոր բակերում ունենանք բարեկարգ վիճակ և հանձնենք մեր բնակիչներին: Այժմ վարչական շրջանում ոչ միայն բակերի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ են իրականացվում, այլև բազմաբնակարան շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման աշխատանքներ են ընթանում”,-նշել է Տարոն Մարգարյանը:

Շրջայցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն  է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ: Հանձնարարվել է ականջալուր լինել բնակիչների բարձրացրած հարցերին և հնարավորության սահմանում արագա լուծում տալ դրանց:

 


 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ