20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հոմսում այրվել է Կարմիր խաչի շենքը

Սիրիական Հոմս քաղաքում ամբողջությամբ այրվել է տեղի Կարմիր խաչի շենքը, հաղորդում է “Reuters”-ը:

Պատահարի պատճառների վերաբերյալ հակասական տեղեկություններ են հաղորդվում: Ըստ մի տարբերակի` այն այրվել է հարեւան թաղամասում տեղի ունեցած ռմբակոծության արդյունքում: Սակայն Կարմիր խաչին մոտ աղբյուրները պնդում են, որ դա դիվերսանտների ձեռքի գործն է, եւ որ նրանք իմացել են` ինչ կազմակերպություն է գործում այդ շենքում: Նախկինում այդ տարածքն օգտագործվել է ինչ-որ պետական կազմակերպության կողմից` որպես պահեստամաս:

Հրդեհի պատասխանատվությունը “SANA” պետական գործակալությունն արդեն վերագրել է “ահաբեկչական խմբավորումների” վրա: Բարեբախտաբար, հրդեհի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչները երկար ժամանակ փորձում էին համաձայնության գալ սիրիական կառավարության եւ ապստամբների հետ` իրենց աշխատակիցների մուտքը երկրի առավել տուժած տարածքներ թույլ տալու շուրջ: Հոմսը վերջին ամիսների ընթացքում դարձել էր կառավարական ուժերի եւ ապստամբների միջեւ բախումների ամենաթեժ կետը:

Այն մասին, որ Կարմիր խաչի ներկայցուցիչների մուտքը Հոմս թույլատրված է, հայտնի դարձավ այս տարվա մարտի մեկին: Կազմակերպության աշխատակիցները Հոմսի Բաբ-Ամրո թաղամաս ժամանեցին մարտի 2-ին:

Միջազգային հանրությունը սիրիական հակամարտության լուծման մի քանի ծրագիր է առաջարկել, որոնց անփոփոխ կետերից մեկն այն է, որ թույլատրվի միջազգային կազմակերպությունների մուտքը Սիրիա եւ տոիժած տարածքներին հումանիտար օգնություն ցուցաբերվի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ