29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Բենզինը թանկացումը “Ֆլեշի” Բարսեղի համար հանելուկ է. Հայկական ժամանակ

image_8760

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, երեկ առավոտյան Երեւանի բենզալցսւկայաններում բենզինը կրկին թանկացավ: Մեկ լիտր “Ռեգուլյարը” վաճառվում է 500 դրամով, “Պրեմիումը”` 520 դրամով, “Սուպերը”` 550 դրամով: Բենզինը թանկացավ միանգամից` բոլոր լցակայաններում:
Բենզին ներկրող խոշորագույն ընկերություններից մեկի` “Ֆլեշի” նախագահ Բարսեղ Բեգլարյանը “Հայկական ժամանակ”-ի հետ զրույցում  ասել է, որ բենզինի գնի բարձրացումը պայմանավորված է միջազգային շուկայում նավթի գնի աճով: “Միայն եւ միայն դա է պատճառը”,- ասել է Բեգլարյանը:

Իսկ հարցին, թե ինչու է բոլոր լցակայաններում նույն պահին թանկացել բենզինը, “Ֆլեշ” ընկերության նախագահը պատասխանել է. “Ինձ համար էլ է դա հանելուկ”: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից թերթի ն ասել են, որ բենզինի շուկան դեռ փետրվար ամսից գտնվում է հանձնաժողովի ուսումնասիրության ներքո, եւ առաջիկայում կհրապարակվեն այդ ուսումնասիրությունների արդյունքները:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ