24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀՇ-ն փող չունի, բայց “կոնկուրենտ” ունի. Հրապարակ

Նոյեմբերի 8-10-ը Դուբլինում տեղի ունենալիք Եվրոպայի լիբերալ–ղեմոկրատների կուսակցության հերթական համագումարին կմասնակցեն Հայոց համազգային շարժման չորս ներկայացուցիչներ՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ, որոնք Դուբլինում կմնան մինչեւ նոյեմբերի 13-ը։

Այցի ծախսերը հիմնականում հոգում է մասնակցող կողմը։ “Ունի՞ այդքան միջոցներ ՀՀՇ– ն” հարցին կուսակցության փոխնախագահ Վահագն Հայոցյանն ասաց՝ նեղն ենք, բայց դե՝ պիտի անենք։

“Դուբլինյան համագումարի միակ հմայքն այն չէ, որ Դուբլինից հետո ՀՀՇ-ն վերջապես որոշելու է, թե երբ է անցկացնելու իր համագումարը, որը համառորեն տեղի չի ունենում։ Բանն այն է, որ նույն ինքնաթիռով Դուբլին՝ լիբերալ-դեմոկրատների համագումարին մասնակցելու են մեկնելու նաեւ “Ազատ դեմոկրատներ” կուսակցության ներկայացուցիչներ Խաչիկ Քոքոբելյանն ու Ալիկ Արզումանյանը՝ որպես հրավիրյալներ։

Ընդ որում, մեր տեղեկություններով, ԱԴ-ն եւս շատ շուտով կդառնա ԵԼԴԿ-ի լիիրավ անդամ։ Ի դեպ, ՀՀՇ-ում տեղյակ չէին, որ “կոնկուրենտ ֆիրման” նույնպես մասնակցելու է այդ համագումարին, իսկ նույն ինքնաթիռով թռչելու հնարավոր հեռանկարը երեկ նրանց ընդհանրապես շոկի մեջ գցեց”,–գրում է թերթը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ