16 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Քրեական օերնսդրության փոփոխմամբ պետք է ավելի խստացնել պատիժները ԶՈՒ-ում. Պաշտպան

image_8740

‘’Բոլորս ենք տեղյակ բանակում մահացության դեպքերի ու բռնությունների մասին: Մենք մեր տարեկան զեկույցում արդեն մի քանի անգամ բարձրաձայնել ենք, որ ոչ կանոնակարգային հարաբերությունների պատճառով, ինչպես նաեւ որոշակի անպատժելիության պատճառով, որը կա սպայական բարձր եւ միջին օղակներում, ձեւավորվում են այնպիսի իրողություններ, որոնք ի վերջո հանգեցնում են բռնությունների, վերջիններս էլ` զոհերի’’,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:

Նա նշեց, որ բանակում մահացության դեպքերը ամենացավոտ խնդիրն է, որի մասին խոսում է հասարակությունը, սակայն, Պաշտպանի խոսքով` ԶՈՒ-ում էլի խնդիրներ կան, որոնց մասին հասարակությունը քիչ է տեղյակ, օրինակ` զինվորներին ճիշտ ժամկետին չեն զորացրում, կան արտոնյալ մարդիկ, որոնք   ծառայում են ՊՆ-ի կամ Զինվորական դատախազության համակարգում, կան  կոռուպցիոն երեւույթնր եւ այլն:

‘’Այո մարդու իրավունքների առումով դրությունը ՊՆ-ում մտահոգիչ է, քանի որ այն փակ համակարգ է, եւ գրեթե բոլոր երկրների փակ համակարգերում այդ խնդիրը կա, երբ մարդկանց մի տեղ հավաքում են եւ ստիպում են ապրել համակեցության որոշակի կանոններով, առաջանում են որոշակի խնդիրներ’’,- ասաց Կարեն Անդրեասյանը` հավելելով, որ իր պաշտոնավարման ընթացքում երկու անգամ է հանդիպել Պաշտպանության նախարարի հետ, այդ հանդիպումները հրապարակային են եղել:

Պաշտպանը մեջբերեց Պաշտպանության նախարարի խոսքը, որ ստեղծվելու է աշխատանքային խումբ` պաշտպանության նախարարության եւ զինվորական դատախասության ներկայացուցիչներից կազմված, որը քրեական օրենսդրության փոփոխությամբ ավելի կխստացնի այն պատիժները, որոնք մինչ այդ եղել են:

‘’Ցավոք դեռ չկա այդ օրենքի փոփոխությունը, քանի որ գործընթացը դեռ չի ավարտվել: Մենք իրենցից սպասում ենք կոնկրետ օրենքի նախագծի’’,- եզրափակեց Կարեն Անդրեասյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ