18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մասիվի ոստիկնապետի հարցը օրակարգում է. Ժողովուրդ

2009թ. մարտին Կենտրոնի ոստիկանապետի պաշտոնից հեռացված Արթուր Մեհրաբյանը, որը նշանակվել էր Արաբկիրի, վերջերս էլ` Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանապետ, հանցագործություն թաքցնելու սովորություն ունի: Թեմային անդրադառնում է  “Ժողովուրդ”-ը:

“Հիշեցնենք, որ դեռ 2008թ. դեկտեմբերին “Մոխիտո” կարաոկե-բարում դանակահարություն էր եղել, որի հետքերով գնալիս կասկածյալներից մեկին` Արաբկիրի դատախազի որդուն, Մեհրաբյանի հրամանով ոստիկանները “չէին նկատել”: Այս պատճառով նա ազատվեց աշխատանքից: Ու ժամանակին Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը հայտարարեց, որ Ա. Մեհրաբյանը թույլ է տվել “վրիպում”:

Եվ ահա 4 տարի անց նույն Մեհրաբյանը, աշխատելով արդեն Արաբկիրի ոստիկանությունում, դարձյալ հանցագործություններ է թաքցրել: Նրանով զբաղվում է ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը:

“Ժողովուրդ”-ի հարցին, թե ինչու նա կրկին ոստիկանապետ նշանակվեց, անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը պարզաբանեց. «Քննությունն ավարտվել է, գործն ուղարկել ենք հատուկ քննչական ծառայություն: Մնացածը ՀՔԾ-ն կորոշի`մեղավոր է, թե ոչ”,- մեջբերում է “Ժողովուրդը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ