20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մխիթարյանը հուսով է, որ կարող է խաղադաշտ դուրս գալ

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի “Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տված կարճ հարցազրույցում ասել է, որ ինքն արդեն մարզվում է թիմի հետ ամբողջ ծանրաբեռնվածությամբ: “Քանի որ վնասվածքս թեթեւ էր, կարողացա շուտ վերականգնվել եւ հուսով եմ, որ արդեն առաջիկա խաղում կկարողանամ խաղադաշտ դուրս գալ”, – ասել է Հենրիխ Մխիթարյանը:
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հիշեցնում է, որ  Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը օրեր առաջ վնասվածք էր ստացել Ուկրաինայի առաջնության հերթական տուրի հանդիպման ժամանակ: Առաջիկա հանդիպումը, որին Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է որ մասնակցի, տեղի է ունենալու ապրիլի 7-ին: Ուկրաինայի առաջնության 26-րդ տուրում “Շախտյորը” ընդունելու է Կիեւի “Դինամոյին”
:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ