28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Գագիկ Բեգլարյանը թող չզգա հաշմանդամություն ունեցող մարդու առօրյան. Առավոտ

image_8708

ՀՀԿ համամասնական ցուցակի 10-րդ տեղում Գագիկ Բեգլարյանն է, իսկ “Ժառանգության” նույն հորիզոնականում՝ “Աշխարհն առանց արգելքների” ՀԿ նախագահ Արման Մուշեղյանը: “Առավոտ”-ի  հարցին՝ Գագիկ Բեգլարյանի եւ ձեր ներուժն ինչպե՞ս կգնահատեք քաղաքականության մեջ՝ Արման Մուշեղյանը պատասխանեց, որ իրենք տարբեր հարթություններում, տարբեր ոլորտներում են գործում:

“Իհարկե, իր ճանաչումով, կարծում եմ, պարոն Բեգլարյանը շատ ավելի հայտնի է համենայնդեպս Երեւանում, քան ես, բայց այն  խնդիրը, որ ես եմ ներկայացնում, պարոն Բեգլարյանին հասանելի չէ: Կարծում եմ, տա Աստված երբեւիցե չզգա, թե ինչ է զգում հաշմանդամություն ունեցող մարդն՝ իր առօրյա կյանքում: Ես  գալիս եմ, որպեսզի ապահովեմ հավասար իրավունքներ:  Թե պարոն Բեգլարյանն ինչի համար է գալիս՝ ես չեմ կարող ասել: Մեր համեմատությունը իրար հետ միայն 10-րդ տեղի հետ է կապված, դրանից դուրս մենք համեմատության եզրեր չունենք”,-ասել է Մուշեղյանը Aravot.am-ին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ