19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ձվի փոխարեն` կանաչին. Երկիր

 Ըստ “Երկիր” օրաթերթի, շուկաներում կտրուկ բարձրացել է կանաչեղենի գինը: Վաճառողները նշում են, որ կանաչին թանկացել է երեկ երեկոյան, եւ բարձր գինը կպահպանվի մինչեւ տոնի ավարտը:

Նրանք նույնպես դժգոհ են առկա գներից. “Եթե առաջ էժան գնով անմիջապես գյուղացուց էինք առնում, այժմ “3-րդ ձեռք” կոչվածը կա. գյուղացուց վերցնում է մեկ այլ վերավաճառող եւ բարձր գնով վաճառում մեզ”:

Փոխարենը, ըստ թեթրի,  Զատկի տոնին ընդառաջ, ձվի թանկացումներ չկան: Երեկ թերթի թղթակիցը շրջել է Երեւանի մի քանի խանութներում եւ պարզել, որ թեեւ Զատկի տոնին մնացել է երկու օր, սակայն ձվի գինը չի բարձրացել: Այն տատանվում Է 50-60 դրամի սահմաններում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ