25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վովան որոշել է “քոքից” փոխել


Երեկ “Մոսկվա” կինոթատրոնում տեղի է ունեցել  ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ թատրոնի եւ կինոյի տաղանդավոր դերասան  Խորեն Աբրահամյանի հուշ-երեկոն, որին մասնակցել են միայն ոստիկաններն ու նրանց ընտանիքի անդամները:

Լուրը հասատեցին նաեւ ոստիկանության   հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից`  ոչ մի արտառոց բան այդտեղ չտեսնելով:

Henaran.am-ին վարչությունից ասացին, որ միջոցառումը կազմակերպված էր ոստիկանության հովանու ներքո, ինչի համար էլ դահլիճում ոստիկանության համակարգի աշխաոտողներն էին: Ի դեպ, մուտքը հրավիրատոմսերով էր, եւ այլ մարդ իրավունք չուներ ներս մտնելու: Նշենք, նաեւ, որ մեր տեղեկություններով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հորդորով բոլորը եկել էին ոստիկանական համազգեստներով:

Փաստորեն, ոստիկանապետը սկսում է ոստիկաններին մշակույթի հետ առնչելով: Նա որոշել է “քոքից” փոխել ոստիկանի կերպարը`  համոզված լինելով “ոստիկանի նոր կերպարն ու գործելակերպը կփոխեն հասարակության վերաբերմունքը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ