20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ընտրական շրջանում մեծ դեր են ունենալու հավասարակշռված լրատվամիջոցները. ՄԻՊ

Պատասխանելով լրագրողների այն հարցին` ինչ դեր կունենան լրատվամիջոցները ընտրությունների ժամանակ, Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ լրատվական դաշտը շատ բազմաշերտ է, եւ նույն միտքը եթերում այլ կերպ է մեկնաբանվում, մամուլը՝ մեկ այլ, էլեկտրոնային լրատվամիջոցները՝  այլ:

Ըստ ՄԻՊ-ի` իշխանամետ եւ միակողմանի լուսաբանող լրատվամիջոցները քարոզչական դեր կունենան, ընդդիմադիր լրատվամիջոցները ինտրիգայի դեր ունեն, քանի որ նրանք խառնաշփոթ եւ ինտրիգներ են առաջացնում :

Կարեն Անդրեասյանը գտնում է, որ Հայաստանում, այնուամենայնիվ, կան հավասարակշռված լրատվամիջոցներ: ՛՛Հատկապես ինտերնետային լրատվամիջոցները այսօր ունեն այդ հնարավորությունը պահել հավասարակշռություն, ես անձամբ դրա սպառողն եմ, եւ հենց հավասարակշռված լրատվամիջոցներն են մեծ դեր ունենալու ընտրական շրջանում՛՛,- նշեց Պաշտպանը՝ հավելելով, որ նախորդ ընտրությունների ժամանակ ինտերնետային դաշտը չկար, եւ այդ առումով հասարակությունը մեկ քայլ առաջ է գնացել:

՛՛Այսօրվա հեռուստադաշտը չի տալիս այն բազմակարծությունը, որը բավարար կլիներ իսկապես հավասարակշռված քաղաքական բազմակարծություն ունենալու համար, ցավոք, ամենամիակողմանի դաշտը դեռեւս մնում է հեռուստատեսությունը՛՛.- եզրափակեց Կարեն Անդրեասյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ